Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.03.2015 | 00:01

Նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Մեղանչեցինք քո դեմ, որովհետև թողեցինք մեր Աստծուն և Բահաղիմներին պաշտեցինք»։ Տերն ասաց իսրայելցիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, մովաբացիները, ամորհացիները, ամոնացիները, այլազգիները, սիդոնացիները, ամաղեկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, և դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։ Իսկ դուք թողեցիք ինձ և օտար աստվածներ պաշտեցիք։ Դրա համար այլևս ձեզ չեմ փրկելու։ Գնացե՛ք, աղաղակեցե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ նեղության ժամանակ»։


Դատավորներ 10.10-14

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ